Դդումի զարմանահրաշ օգտակար հատկությունները թույլ են տալիս օգտագործել այն որպես դեղամիջոց

Դդումը իր օգտակար հատկությունների շնորհիվ առողջապահների ուշադրության կենտրոնում է: Այն խորհուրդ է տրվում ներառել ինչպես մանկահասակ երեխաների կերակրացանկում, այնպես էլ բոլոր տարիքային խմբերի, քանի որ օժտված է բացառիկ օգտակարությամբ:

Դդմի պտղամիսը և սերմերը գլիստոգոնային հատկություն ունեն՝ պարունակվող բուսական յուղերի, ֆիտոստերինի, օրգանական թթուների, ինչպես նաև A, C և B խմբի վիտամինների շնորհիվ: Դդմի սերմերը, իհարկե, իրենց արդյունավետությամբ զիջում են գլիստոգոնային դեղամիջոցներին, բայց ունեն մի անվիճելի առավելություն՝ օրգանիզմի վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն թողնում: Դրա միջոցով կարող են բուժվել, երեխաները, հղի կանայք և լյարդի հետ խնդիրներ ունեցող մարդիկ:

 

Դդումի վառ գույնը պայմանավորված է կարոտինային պարունակությամբ, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի, որը նպաստում է, մաշկի հարթեցմանը, մազերի փայլին, տեսողության բարելավվմանը:

Այն պարունակում է հակաստրեսային և դիմադրողականությունն ամրացնող միկրոէլեմենտներ, որոնք թույլ չեն տալիս հիվանդանալ:

Մասնագետները հաստատել են, որ դդումն ունի հակադեպրեսիոն հատկություն. այն միայն վիզուալ առումով օգնում է ազատվել դեպրեսիայից, իսկ նրան նայելը՝ շնորհիվ գույնի, ու գծերի, ազատում է աչքերի լարվածությունից:

Դդումը խորհուրդ է տրվում ուտել ընդդեմ գիրության: Նրանում առկա օգտակար տարրերը օգնում են ազատեվել ճարպերից: Պարզաօես ձեր ամենօրյա սննդացանկում ներառեք դդում և կնիհարեք առանց դժվարությունների:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դդումի զարմանահրաշ օգտակար հատկությունները թույլ են տալիս օգտագործել այն որպես դեղամիջոց
X

ԱՅՈ