Սերժ Սարգսյանը կկանչվի հարցաքննության․ Ժամանակը եկավ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կհարցաքննվի Մարտի 1-ի գործով, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության, այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը», – հայտարարել է ՀՔԾ պետը։

2008-ի ի փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել էր Սերժ Սարգսյանը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դեռևս երկրի վարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով ներգրավվել է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սերժ Սարգսյանը կկանչվի հարցաքննության․ Ժամանակը եկավ
X

ԱՅՈ