Անգամ բժիշկները իրենց աչքերին չէին կարողանում հավատալ, երբ տեսան այս նորածիններին․ Ամեն ինչ պարզ դարձավ ԴՆԹ հետազոտության արդյունքում

23 տարեկան Բեկկի-Ջո Ալլենը և նրա ամուսին Լիամ Տիրնին միասին իրենց աղջկա հետ ապրում էին Լիվերպուլում։ Զույգը վաղուց էր պլանավորել ևս մեկ երեխա ունենալ և երբ Բեկկին իմացավ, որ հղի է, բոլորը շատ ուրախ էին։ Սակայն առջևում նրանց սպասում էր մեծ անակնկալ։

Բեկկին դեռ ամենասկզբից հասկացել էր, որ այս հղիությունը ավելի ծանր է ընթանում քան առաջինը։ Նա անընդհատ սրտխառնոց էր ունենում, գլխացավեր։ Ապագա ծնողները սկսել էին անհանգստանալ։ Երբ առաջին անգամ նրանք գնացին ստուգման, նրանք իրենց գլխում ունեին ամենավատ մտքերը։

Սակայն բժիշկը հայտնեց նրանց նորություն, որը պարզապես ապշեցրեց նրանց։ Բեկկին լույս աշխարհ էր բերելու եռյակ։

«Դա իմ կյանքի ամենացնցող նորությունն էր։ Ամբողջ պատմության ընթացքում մեր ընտանիքներում երբեք չի եղել եռյակ։ Ես այս ամենին ընդհանրապես չէի սպասում»,-պատմում է կինը։

Բարեբախտաբար , հղիությունն  անցավ առանց դժվարությունների և բոլոր երեխաները լիովին առողջ էին։ Հղիության 31-րդ շաբաթում Բեկկիի մոտ ասնպասելի ցավեր սկսվեցին։ Երբ շտապօգնությունը տարավ նրան հիվանդանոց, երեխաները դեռ շառ փոքր էին։

Բժիշկները պայքարում էին դեռ չծնված երեխաների կյանքի համար։ Արագ կեսարյան հատումից հետո, բարեբախտաբար փոքրիկները՝ Ռոմանը, Ռոկկոն և Ռոհանը ծնվեցին։ Երեխաները ողջ և առողջ էին, սակայն նրանք կշռում էին ընդամենը 1,3 կգ։ Առաջին 6 շաբաթը փոքրիկները  մնացին հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։

Առաջին իսկ օրերից բոլորը նկատել էին, որ երեխաները շատ նման են իրար։ Դա տարօրինակ էր, քանի որ բժիշկները ասել էին ծնողներին, որ եռյակները ծնվում են բազմաձվանի և շատ են տարբերվում միմյանցից։ Սակայն այս դեպքում երեխաներին անգամ ծնողներն էին շատ մեծ դժվարությամբ տարբերում։ Բժիշկները առաջարկեցին կատարել ԴՆԹ հետազոտություն։

Արդյունքները զարմացրին բոլորին։ Պարզվեց, որ երեք երեխաները եղել էին միաձվանի երկվորյակներ։ Այսպիսի դեպք հազվադեպ է լինում։

Սակայն քանի դեռ բժիշկները փորձում էին բացահայտել այս առեղծվածը, երեխաների ծնողները արդեն սկսել էին կարողանալ տարբերակել իրենց երեխաներին։

«Երբ նրանք քնում են, ապա ամբողջովին նույն մարդն են դառնում։ Սակայն նրանք ունեն միանգամայն տարբեր բնավորություններ։ Նրանք բոլորն ունեն խալեր հոնքերի մեջտեղում, սակայն Ռոմանի մոտ այն ավելի մուգ է, իսկ Ռոհանը ունի ևս մեկ խալ ոտքին», — ասում է երջանիկ մայրը։

Լիամը և Բեկկին իհարկե երազում էին մեծ ընտանիքի մասին, սակայն նրանք չէի սպասում, որ նրանց ընտանիքը կմեծանա 2 անգամ։ Այժմ նրանք երկար չեն իմանա՝ ինչ է նշանակում անդորրը։

Սակայն երջանկությունը շատ  չի լինում։ Այդպես չէ՞։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անգամ բժիշկները իրենց աչքերին չէին կարողանում հավատալ, երբ տեսան այս նորածիններին․ Ամեն ինչ պարզ դարձավ ԴՆԹ հետազոտության արդյունքում
X

ԱՅՈ