Այս մթերքները չեն գիրացնում և նպաստում են օրգանիզմի առողջ լինելուն

Մասնագետները առանձնացրել են այն մթերքների շարքը, որոնք կարող եք ուտել անսահմանափակ քանակությամբ, քանի որ վերջիններս չեն գիրացնում: Չգիրացնելուց բացի այս մթերքները նպաստում են օրգանիզմի առողջ լինելուն:

Օրգանիզմի համար օգտակար մթերքների շարքում են ընդգրկվել մրգեր, բանջարեղեններ և հատապտուղներ: Առաջին տեղում վարունգն է, որը բաղկացած է 95% ջրից, հանքանյութերից, միկրոէլեմենտներից, վիտամիններից, ֆերմենտներից, որոնք նպաստում են կենդանական ծագման սպիտակուցների մարսմանը:

Ցանկի երկրորդ հորիզոնականում նեխուրն է: Այն դանդաղեցնում է ծերացման գործընթացք, հանգստացնում է նյարդային համակարգը, խթանում է մարսողությանը և օգտակար է սրտի համար:

Երրորդ հորզոնականում լոլիկն է, որը մեծ քանակությամբ C, В1, В2, В5, В6, В9, К, Н և РР վիտամիններ, մեծ քանակությամբ մանրաթելեր, պեկտին, բետա-կարոտին է պարունակում: Սակայն, անկախ այս բոլոր օգտակար նյութերի առկայությանը, 100գ. լոլիկը 18 կիլոկալորիա է պարունակում:

Ցածր կալորիականությամբ մթերքներից են նաև հապալասը, մոշը, թուրինջը, հազարը և բրոկոլին: Այս բոլոր մթերքները կարելի է ուտել մեծ քանակությամբ և չգիրանալ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս մթերքները չեն գիրացնում և նպաստում են օրգանիզմի առողջ լինելուն
X

ԱՅՈ