ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ. Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ մեկուսարանում

2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ է ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել, ինչի մասին համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Օգոստոսի 17-ին դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգեց երկու ամսով։

ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 79 հրացան, ատրճանակներ, հակատանկային ականանետեր, ՊՆ-ին նվիրված մեքենաներ, 3 ավտոպարկ, վայրի կենդանիներ (արջեր, վագրներ, ջայլամներ), բազմաթիվ անհատների և կառույցների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցների աշակերտների կողմից հավաքված և ուղարկված, զինվորի համար նախատեսված սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և նամակներ․․․․

«ՀԺ»-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարն՝ արված «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան)․․․

Լուսանկարը դիտեք ստորև՝

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈ. Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ մեկուսարանում
X

ԱՅՈ