Շակշուկայի պատրաստման լավագույն տարբերակը. ամենահամեղ ձվածեղի բաղադրատոմսը

Կստացվի բավականին համեղ և հագեցնող նախաճաշ, որն իդեալական համապատասխանում է ինչպես նախաճաշին, այնպես էլ՝ ճաշին:

Շակշուկա ուտեստը լրիվ ձվածեղ չէ. այն տարբերվում է իր ավանդական բաղադրատոմսով, դրա մեջ գլխավոր բաղադրատոմսը ձուն չէ: Այն պատրաստված է լոլիկից և սև պղպեղից:

Բաղադրատոմս

  • Ձեթ — 1 ճ/գ
  • Սպիտակ սոխ՝ միջին չափի
  • Սխտոր՝ 1 պճեղ
  • Կարմիր քաղցր պղպեղ՝ 1 հատ
  • Լոլիկ՝ 4 հատ
  • Տոմատի սոուս — 2 ճ/գ
  • Չիլիի փոշի — 2 թ/գ
  • Չաման — 1 թ/գ
  • Կարմիր պղպեղ — 1 թ/գ
  • Կայնեյան պղպեղ — 1 պտղունց
  • Շաքարավազ — 1 պտղունց
  • Ձու — 5 հատ
  • Կտրած մաղադանոս — 0,5 ճ/գ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազօջախի վրա տաքացնել չուգունից թավան: Թավայի մեջ լցնել ձեթ: Երբ ձեթը տաքանա, ավելացրեք կտրտած սոխը և տապակեք մի քանի րոպե: Հետո ավելացրեք սխտորը և շարունակեք տապակումը:

Ավելացրեք պղպեղը և մի փոքր տապակեք՝ խառնելով 5-7 րոպե:

Թավայի մեջ դրեք լոլիկները և տոմատի սոուսը և խառնեք: Ավելացրեք համեմունքները և շաքարավազը, լավ խառնեք և թողեք, որ սոուսը եփի: Այս ընթացում փորձեք համը և ըստ ճաշակի ավելացրեք համեմունքները:

Տոմատի սոուսի մեջ ջարդեք հավկիթները հատ առ հատ: Թավան ծածկեք կափարիչով: Թողեք այն 10-15 րոպե եփի:

Մատուցելուց առաջ այն զարդարեք մաղադանոսով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Շակշուկայի պատրաստման լավագույն տարբերակը. ամենահամեղ ձվածեղի բաղադրատոմսը
X

ԱՅՈ